Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։
Պաշտպան Հակոբ Ենոքյանը Panorama.am-ին հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Դատական ակտի հրապարակման ժամը դեռևս հայտնի չէ։
Ենոքյանը նշեց, որ քննության ժամանակ միայն ենթադրություններ են հնչել, Արա Սաղաթելյանի առնչակցության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել. «Աբսուրդային ենթադրություններ են։ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներում դիրքորոշում է ձևավորել, որ գոնե ոչ թե ապացույց, այլ ուղղակի փաստական տվյալներ պետք է լինեն, որ անձն առնչվում է առաջադրված մեղադրանքին։ Այդ մասով ոչ մի փաստական տվյալ չկա, միայն ենթադրություններ են»։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով:
Հակոբ Ենոքյանն ասաց, որ այս հոդվածների մասով էլ աբսուրդային վիճակ է։
«Քննչական մարմինների ներկայացուցիչներն ասացին բոլոր փաստերը, հրապարակումները վերաբերում են բոլոր մեղադրանքներին, դեպքերին։ Բայց աբսուրդային վիճակ է։ Քրեական օրենսգրքի 226 և 226.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունները նույն դեպքով մեկը մյուսին հակասող են, այսինքն՝ մեկը կարող է լինել, եթե մյուսի հատկանիշները չկան, եթե չկա 226-ի հատկանիշները, նոր կարող է լինել 226.2–ը։
Կամ՝ 307.4-րդ հոդվածը... Այդ նորմի հիման վրա որպեսզի հնարավոր լինի քրեաիրավական ներգործություն կատարել, պետք է բլանկետային նորմին հղում կատարել, այսինքն կառավարությունը ունենա համապատասխան որոշում ռազմական դրության կամ ռազմական դրության ռեժիմի մասին։
Կոնկրետ տեղեկատվության մասով կառավարությունը դեկտեմբերին փոփոխություն է կատարել ու ուժը կորցրած ճանաչել։ Փաստացի դուրս է գալիս այդ հոդվածը գործունեության առումով ապաքրեականացված է կոնկրետ այս ռազմական դրության մասով։
Նման պայմաններում էլ կալանավորում են պահանջում»,- նշեց Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
- Էլիբեգովայի համակարգչային արխիվում հավաքված էր Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների փաստեր
- Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ. Միքայել Մինասյան
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
- Հետապնդում են մարդկանց, որոնք Ադրբեջանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում.Վարդան Ոսկանյանը՝ Սաղաթելյանի ձերբակալության մասին
- Ջղաձգումների մեջ գտնվող գործի պատվիրատունե՛ր, այսպես «օպերատիվ» աշխատեիք հայրենիքի պաշտպանության ուղղությամբ. Մելոյան
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
- Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին
- Միքայել Մինասյան. Բոլոր բռնապետերի վախճանը հայտնի է և շատ տհաճ
- Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
- Ողբալի է ուղղակի այն ամենը, ինչով զբաղված է ԱԱԾ-ն. Արման Սաղաթելյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է. պաշտպան
- Այս ձերբակալությունը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետևաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանությունը. Միքայել Մինասյան
- ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա. Վարդևանյան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան