22.02.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Առողջացել է 104 հիվանդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Մահվան ևս 803 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3970 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 20.02.2021. Կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
- 19.02.2021. Կորոնավիրուսի 191 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 18.02.2021. Կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է
- 17.02.2021. Կորոնավիրուսի 206 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 16.02.2021. Կորոնավիրուսի 136 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
- 15.02.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ է մահացել
- 14.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, գրանցվել է 3 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան