«ԿԳՄՍՆ-ը մերժել է Երևանում Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու մասին դիմումը»
Հանրապետական Վերականգնողական Կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանն ահազանգում է՝ ԿԳՄՍ նախարարությունը մերժել է պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի արձանի տեղադրումը Երևանում։ Ըստ նախարարության՝ 2021 թվականի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն։
«Սրբապիղծ `ադրբեջանաթուրքական շահերը Հայաստանում ներկայացնողները մերժել են Երևանում հերոս Ալբերտի արձանը դնելու խնդրանքը, որպես զոհված տղերքի հավաքական կերպարի հարգանքի տուրք:
Ախր սա ամենաչնչին բանն է, որ պետք է արվի: Բայց չէ, ինչ նեղություն, ալիևը ախր կնեղանա:
Ազեռները օրը մի արձան են դնում իրենց ֆեյք հերոսների, քոչվորից ազգեն կերտում, իսկ մեր տղերքն ուրեմն արժանի չե՞ն մի արձանի…
Պատճառը` փող չկա բյուջեյում!
Անհայրենիք փնթիներ, իսկ ձեր պարգևավճարների, հարյուր հազարավոր դրամներ արժեցող գրիչ ու զուգարանի թղթերի համար կա փող չէ՞:
Դե իհարկե, նորմալ է, ձեզ հերոսներ պետք չեն, ձեզ համար Նժդեհն էլ հետադիմական կերպար է, ձեզ մի օր շուտ թուրքի հետույքում տաքուկ տեղավորվել է պետք, որ լափամանը մեծանա, որ ձեր լակոտներին մի լաթ ավել առնեք ու համարեք, որ դուք մարդ եք:
Անթասիբներ, դուք հազիվ Արա Սաղաթելյանի ու Բեքարյանի նման մարդկանց կալանավորեք, որ տասնյակ տարիներ ազեռների թշնամին են եղել, որ ձեր ալիև քավորին հաճոյանաք:
Նողկալիներ, քիչա մնացել լավ հիշեք, պատասխան եք տալու, ձեր սերունդները ամաչելու են ձեր անունները տան, Հայաստանից փախչելու են, որ կարողանան փողոց դուրս գալ:
Սրբապիղծ անհայրենիք տականքներ:
Ոնց ենք մենք սրանց դիմանում, ու դեռ կան մարդիկ, որ սատարում են կամ որևէ կերպ արդարացնում:
Տեսնես դուք գենետիկորեն ի՞նչ ազգ եք:
Ձեր մարդ ասողի…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարինե Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի մեդալը դեռ ծնողներին չեն հանձնել
- Միկրովիրաբուժության բաժանմունքը՝ Ալբերտ Հովհաննիսյանի անունով