Ավանի փոխթաղապետին արձագանքել է Արփինե Հովհաննիսյանի ամուսինը
Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչ՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղեկալ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է.
««Տաքություն, վրես չի եկել։
Սիրտս Արփինե Հովհաննիսյանա ուզում։
Շուտ իջնի նառային չուզի հանկարծ»:
Սրան արձագանքել է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ամուսինը՝ հայտնի վիրաբույժ Արշակ Մնացականյանը.
«ներսես ես, ինչ նիկոլի գլուխ ես։ Սիրտս, եւ ոչ միայն, քեզ տեսնել ա ուզում։ Համբալ, խոսքերիդ համար պատասխան տալու՞ ես։ Չնայած քո նման անբարոյականը հաստատ գրող փախնողա, նիկոլի գլուխ։
Ով էդ թուլին ճանաչումա թագ արեք ավանի փոխթաղապետա»։
Ավելի ուշ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով քաղաքային իշխանության ներկայացուցչի սկանդալային հայտարարությանը, գրել է.
«Ավանի փոխթաղապետին աշխատանքից հնարավոր ազատման մասին լուրեր են պտտվում, սակայն այդքանով չեք պրծնի: Արփինեի հանդեպ այսօրվա արարքը ավելի համապարփակ պատասխանատվության կարիք ունի»։
Իրավաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում ակտիվ նշել է Հայ Մարությանին ու գրել.
«Hayk Marutyan, հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչի հարևաններդ մեր բակում քեզ «չճանաչեցին»...
Վաղը առաջին գործդ այդ փոխթաղապետին արագ հեռացնելը լինի: Հակառակ դեպքում, ինչպես այն օրվա «չճանաչելը», հետագա բոլոր ավելի ուժեղ «չճանաչումների» պատասխանատուն շարունակելու ես դու լինել:
Արփինեի հանդեպ այսօրվա արարքը ավելի համապարփակ պատասխանատվության կարիք ունի»։
Hayk Marutyan, հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչի հարևաններդ մեր բակում քեզ «չճանաչեցին»... Վաղը առաջին գործդ այդ փոխթաղապետին...
Опубликовано Arsen Babayan Понедельник, 22 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Խոսնակ. Մարությանը միջադեպը համարում է սպառված
- Mediaport. Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան