2020-ի ընթացքում Արցախում ծնվել է 1614 երեխա
2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա, որից 818 տղա, 796 աղջիկ: Ստեփանակերտում ծնվել է1389 երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 23 ծնունդ:
Արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվել են 9 երեխա ( 7 տղա և 2 աղջիկ)։
ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 182, ՌԴ-ում՝ 2 արցախցի բալիկներ: Արդյունքում Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1798 երեխա, որից 923 տղա, 875 աղջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան