«մկրտչյան արթուրին մի բան ունեմ ասելու` ՄԻԵԴ-ով պատասխան ես տալու ապօրինություններիդ համար». Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է.
«Հայտնվեց աննադանիբեկյանի արժանի իրավահաջորդը պատվեր կատարողների ցուցակում` ադրբեջանական իշխանությունների պատվավոր կատարածու արմինե մելիքսեթյան, ով կալանավորեց Արա Սաղաթելյանին:
Շատ բան չեմ ասի: Կտեսնեք ու կհամոզվեք: բադասյանհողհանձնողը` վկա:
Իսկ այ մկրտչյան արթուրին մի բան ունեմ ասելու` հիշիր բոլորի, այդ թվում` իմ հանդեպ արածներդ ու պատրաստվիր` այդ թվում ՄԻԵԴ-ով պատասխան ես տալու ապօրինություններիդ համար: Ու ԱԱԾ-իդ պատվիրատուների ասածներով առաջնորդվելը մեղմացնող հանգամանք չի լինելու: Դեռևս 2019-ին ես առաջինն էի իրավապաշտպանական համայնքից, ով խայտառակ համարեց սրա նշանակումը որպես Երևան քաղաքի դատարանի նախագահ: Մի ժամանակ Արթուր Սարգսյանի գործով իրենց կոտորող սուտի իրավապաշտպանական համայնքը լուռ էր կամ կիսաբերան էին քննադատում:
Հ.Գ. ԱԱԾ-ում մնացած սակաթիվ պրոֆեսիոնալների համար իսկապես ցավում եմ: Դուք ֆեյք բռնող չէիք: Դուք երկիր պաշտպանող էիք: Էն էլ ֆեյք, որը գրում ու գրում է»:
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Ակներև է՝ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ
- Մելոյանը՝ Սաղաթելյանի կալանավորման մասին. Մանկական փաստերի վրա հիմնված միջնորդություն
- Արսեն Բաբայան. Արմինե Մելիքսեթյանը բավարարեց ՀՀ-ում ադրբեջանի հյուպտոսի ցանկությունը
- «Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
- Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ