Բեքարյանն իր դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդում է որակում
«Իրականում այս հարուցված գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն, մեղմ ասած»,-դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փետրվարի 19-ին նրան ձերբակալել էր՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գրառումների գործով։ Քիչ առաջ դատարանը չբավարարեց նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատարանի շենքից դուրս եկած Բեքարյանին ու փաստաբանին հավաքվածները դիմավորեցին բարձր ծափահարություններով։
«Երբ չես հասկանում գործի էությունը, ինչ է հետապնդվում, չես տեսնում, որ կա տրամաբանություն, պարզ հասկանում ես, որ մոտիվացիան այլ տեղ է»,- ասաց Բեքարյանը՝ նշելով, որ ամեն ինչ իր համար պարզ է։
Անդրադառնալով VPN հավելվածի օգտագործման մասին հարցին՝ Բեքարյանն ասաց, տարիների ընթացքում Ադրբեջանը հայաստանյան IP-ների համար սահմանափակումներ է օգտագործել, այսինքն` հայաստանյան IP-ների համար ադրբեջանական, այդ թվում պետական կայքերը փակ են եղել։
«Եթե դու ուզում ես գործընթացները պատկերացնես, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես զբաxվում եմ արտաքին քաղաքական գործընթացների վերլուծությամբ, չես կարող այդ ինֆորմացիան չունենալ, չվերլուծել, վերլուծությունների մեջ չներառել»,- ասաց նա։
Բեքարյանը նշեց, որպեսզի արտասահմանում ապրող ընկերներին երկար չբացատրի, թե իրեն ինչ ինֆորմացիա է պետք, որտեղից, ինչ ծավալով, օգտվել է VPN-ից։
«Հիմա եթե գերիների վերաբերյալ ինֆորմացիան անընդհատ փոխվում է, մեր իրավաբաններն ինչպե՞ս դա կարող են ստանալ հետագայում դրանք օգտագործելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նույն VPN համակարգից օգտվելու մանրամասներին ծանոթանալու համար կարելի էր դիմել մասնագետներին կամ ուղղակի պետք էր ունենալ պարզագույն գիտելիքներ։
Բեքարյանն ասաց, շատ մանրամասներ ասել չի կարող՝ նախաքննական գաղտնիքը հաշվի առնելով։
Բեքարյանն իր դեմ հարուցված գործը որակում է քաղաքական հետապնդում։
«Ես ուզում եմ պարզագույն հարց տալ, երկու տարուց ավելi իմ ամենօրյա աշխատանքն է հասկանալի, ընկալելի, քաղաքակիրթ բառակազմով հասարակությանը տեղեկացնել, թե բանակցությունները որտեղից ուր են հասել, նման բառամթերքով գրառումներn ի՞նձ օգնում են, իմ ընկերների՞ն օգնում են, թե՞ ոչ։ Հարց եմ տալիս, նման բառամթերքով գրառումներն ո՞ւմ օգտին են աշխատում։ Եվ հաջորդ հարցը, ես այս տարիների ընթացքում գործիքի պակա՞ս եմ զգացել իմ մոտեցումներն ու կարծիքը հասարակությանը ներկայացնելու համար»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու հավաքվածներին, հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Բեքարյանն ազատության մեջ է
- Կարեն Բեքարյանի դատական գործով որոշումը կհրապարակվի վաղը, 11.30-ին
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
- Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին
- Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
- Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան