Գարո Փայլանն ահազանգում է. Արևմտահայերենը ոչնչացման եզրին է
«Մայրենի լեզուս՝ արեւմտահայերէնը եւ բազմաթիւ այլ լեզուներ ոչնչացման եզրին են։
Մայրենի լեզուի միջազգային օրուան առթիւ կը մաղթեմ, որ լեզուները եղբայրաբար ապրին մեր երկրին մէջ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը։
Հիշեցնենք, որ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է փետրվարի 22-ին։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։
Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան