
Թաթոյանը լրագրողներին ներկայացրել է ՄԻՊ-ի դերն արտակարգ իրավիճակներում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 20-21-ը Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել էր սեմինար։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը՝ կարևորելով լրագրողների հետ նման քննարկումները:
Արման Թաթոյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձնահատկություններն արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև այդ իրավիճակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Սեմինարի ընթացքում լրագրողները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։