Կոնկրետ որոշ անձանց քմահաճույքի պատճառով որոշ անձիք պետք է հայտնվեն անազատության մեջ. Փաստաբան
ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը բացարկ է հայտնել վարույթ իրականացնող մարմնին։
«Մեր բացարկի էությանն այն էր, որ չի կարող ԱԱԾ-ն ԱԱԾ տնօրենին հայհոյելու գործը քննել։ Չի լինելու քննիչ, որը որ օբյեկտիվ պետք է գնահատի այդ ամեն ինչը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Պողոսյանը։
Նա նշեց, քանի որ դատարանը որոշում է կայացրել կալանավորումը խափանման միջոց կիրառելու մասին, հետևաբար գնահատել է, որ այդ միջնորդությունը իրավաչափ է, այնինչ բացարկի հիմքով քննիչը զրկվում էր որևէ դատավարական ու քննչական գործողություն կատարելուց. «Այսինքն մեղադրանք առաջադրման ընթացակարգ տեղի չի ունեցել, մեղադրյալի իրավունքներ չեն պարզաբանվել, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման էությունը չի պարզաբանվել, և դրան որպես հետևանք խափանման միջոց կիրառելու մասին որոշումը կայացրել է այն քննիչը, որն այդ պահին իրավունք չուներ նման որոշում կայացներ»։
Պաշտպանն ընդգծեց՝ սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այս պրոցեսը ծայրից ծայր, սկսած խուզարկություն կատարելուց, երբ որ առանց դատարանի որոշման խուզարկություն էր կատարվել անձի անձնական աշխատասենյակում, կառավարվել է մի կենտրոնի կողմից, ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ն ընդհանուր ղեկավարման ներքո է գործել. «Այս խախտումները, որոնք թույլ են տրվել ու դրանց դատարանն ուշադրություն չի դարձրել, կարող ենք գնահատել, որ Հայաստանում այս քրեական գործով իրավաբանություն տեղի չի ունենում, կոնկրետ որոշ անձանց քմահաճույքի պատճառով որոշ անձիք պետք է հայտնվեն անազատության մեջ»։
Որպես ապացույց նշեց նաև երեկ մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ այս միջնորդությունների քննարկումով գերշահագրգիռ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, ով, ընդ որում, պաշտպանում է ԱԱԾ տնօրենի այսպես ասած արժանապատվությունը։
«Դատարանի նախագահը որպես սեփական անձի մի մաս վառ կերպով պաշտպանել է տվյալ անձի իրավունքները և հրահանգել է անօրինական կարգով անձանց ազատազրկել։
Այս գործով ունենք անօրինական ազատությանից զրկված երկու անձ»,- ասաց Մ. Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «մկրտչյան արթուրին մի բան ունեմ ասելու` ՄԻԵԴ-ով պատասխան ես տալու ապօրինություններիդ համար». Հովհաննիսյան
- Իրավաբան. Ակներև է՝ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ
- Մելոյանը՝ Սաղաթելյանի կալանավորման մասին. Մանկական փաստերի վրա հիմնված միջնորդություն
- «Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
- Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
- Հետապնդում են մարդկանց, որոնք Ադրբեջանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում.Վարդան Ոսկանյանը՝ Սաղաթելյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան