Ստեփանակերտում երիտասարդներն ակցիա են իրականացրել Ժաննա Անդրեասյանի այցի հետ կապված
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է.
«Քիչ առաջ Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ կայանում էր հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ ԱՀ ԿԳՄՍ նախարի ներկայությամբ:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար՝ Ժաննա Անդրեասյանը, ով նժդեհյան գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական:
Երիտասարդները պահանջում էին պարզաբանում Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նստեց ավտոմեքենան և հրաժարվեց դուրս գալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարն էլ հայտարարեց երիտասարդներին թէ վերջիններս ոչ կառուցողական են տրամադրված»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչի՞ց է ծագել Արցախում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին աղմուկը
- Էլբակյան, Աշխարհում 2 ուրույն սոցիալական խումբ կա, որ ատում են Նժդեհին ու եկեղեցին
- Գարեգին Նժդեհը բացառվում է որպես ֆաշիստ ընկալվի. Աննա Մայիլյան
- Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել․ Սարգիս Ստեփանյան
- Կարին Տոնոյանը՝ Ժաննա Անդրեասյանին. Հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս նախ դիմում կգրեք և կհեռանաք
- Արցախի Մարտունի քաղաքից ադրբեջանցիների պահանջով հանել են Գարեգին Նժդեհի արձանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան