ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է վերաբաշխվել երկրի արևելք. Վաղարշակ Հարությունյանը՝ Ռիա Նովոստիին
Երևանն ու Մոսկվան աշխատում են Հայաստանի 102-րդ ռուսական ռազմաբազայի՝ երկրի արևելքում որոշակի ռազմական կազմի վերաբաշխման հնարավորության հարցի շուրջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Ավելի ճիշտ կլինի, հավանաբար, խոսել Ռուսաստանի ռազմական բազայից որոշակի ռազմական կազմավորման վերաբաշխման հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) դեպի Հայաստանի արևելյան ուղղություն, և այս համատեքստում՝ խնդրի համապատասխան համատեղ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է»,- ասել է Հարությունյանը:
Բացի այդ, նրա խոսքերով, լրացուցիչ գործառույթներ են վերապահված Հայաստանում ռուս սահմանապահներին:
«Իսկապես, ռուս սահմանապահներին վստահված են լրացուցիչ գործառույթներ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանային ծառայությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցություն է հաստատվել»,- ասել է Հարությունյանը, հավելելով, որ Հայաստանում ռուս սահմանապահների առջև դրված բոլոր առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով:
«Ղարաբաղում հակամարտությունից առաջ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր Անկախ Պետությունների Համագործակցության սահմանի անվտանգության և պաշտպանության խնդիրների կատարման համար, որն անցնում էր Հայաստանի Հանրապետության տարածքով: Այսօր իրավիճակը էապես փոխվել է»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին