Փաշինյանի նախարարի մեղքով՝ Դուբայում անցկացվող ռազմական ցուցահանդեսում հայկական ստենդին ցուցանմուշների փոխարեն բուկլետներ են
«Փաշինյանի նախարարը «բաց է թողել» Դուբայում անցկացվող ռազմական խոշոր ցուցահանդեսը. Աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկի՝ IDEX-2021-ի բացմանը հայկական տաղավարում ցուցանմուշներ չեն եղել»,-այս մասին գրում է Հայկական ռազմական պորտալ տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ միաժամանակ տաղավարի վարձավճարը մեծ գումարներ է արժեցել պետական բյուջեի համար:
«Մեղքը Հակոբ Արշակյանի գլխավորությամբ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության նախարարության աղետալի անկարողությունն էր, որ չեն կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսի նմուշների լոգիստիկան: Հայկական զենքերը դեռ Մոսկվայում են՝ չնայած դրանք պետք է լինեին Աբու Դաբիում:
Ի դեպ, սա այն նախարարն է, որի համար կա փետրվարի 30 և 31 (սա կատակ չէ)»,-գրում է Հայկական ռազմական պորտալն ու հավելում, որ հայկական ստենդին ցուցանմուշների փոխարեն բուկլետներ են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան