Փաստաբան. Դատավորն ինձ փորձեց համոզել, որ իրեն զանգ չի եղել
«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանից փորձել է հավաստիանալ, արդյո՞ք իրեն զանգ չի եղել։
«Իհարկե, ես այդ հարցը բարձրացրել եմ, քանի որ այդ զանգը կարող էր լինել պարոն Բեքարյանի կալանքի միջնորդությունը քննող դատավորին։ Անկեղծ ասած, ես դատավոր Գրիգորյանին ճանաչում եմ վաղուց, հակված եմ մտածել, որ օբյեկտիվ դատավոր է։ Այդ պատճառով ես ոչ թե բացարկ հայտնեցի այդ հիմքով, այլ փորձեցի հավաստիանալ՝ արդյոք զանգ չի՞ եղել նրան»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։
Գ. Միքայելյանի խոսքով, դատավորի խոսքից ինքը համոզվել է, որ դատավորին զանգ չի եղել, դրա մասին վկայում է կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ օբյեկտիվ որոշումը։
Հիշեցնենք, որ Վահագն Վարագյանը գրել էր. «Պնդում եմ, որ երեկ ժամը 22:00-23:00 հատվածում Իսահակյան փողոցի վրա գտվող Տրիումֆ կաֆեում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը բորբոքված հեռախոսի մեջ գոռում էր՝ «Ինչ կապ ունի, որ որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ իմ երեկվա ֆեյսբուքյան...
Опубликовано Վահագն Վարագյան Суббота, 20 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Վստահ էի, որ օբյեկտիվ դատարանը չի կարող Բեքարյանի առնչությունը հաստատված համարել
- Բեքարյանն իր դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդում է որակում
- Կարեն Բեքարյանն ազատության մեջ է