Boeing-ը խորհուրդ է տվել դադարեցնել «777» մոդելի ինքնաթիռների մի մասի թռիչքները
Boeing- ը խորհուրդ է տվել դադարեցնել Pratt & Whitney PW4000-112 շարժիչներով աշխատող «777» ինքնաթիռների շահագործումը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ինքնաթիռի արտաքին շերտի մի մասը պոկվել էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընկերությունը նշել է, որ այդ ինքնաթիռներից 69-ը օգտագործվում են, իսկ ևս 59-ը պահեստավորված են: Առաջարկությունն ուժի մեջ է մնալու մինչև արտակարգ իրավիճակի պատճառների հետաքննության ավարտը:
Շաբաթ օրը շարժիչի անսարքությունը պատճառ է դարձել, որ United Airlines ավիաընկերության Boeing 777-ի բեկորներն ընկնեն ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մոտակայքում գտնվող բնակելի թաղամասում, իսկ մեկնելուց անմիջապես հետո ինքնաթիռը ապահով վերադարձել է օդանավակայան: Միջադեպի հետևանքով զոհերի մասին որևէ լուր չկա։
Իր հերթին, Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը (NTSB) թողարկում է տարածել, որում ասվում է, որ United Airlines-ի 328 չվերթի ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան