Բորելը հույս ունի, որ ԵՄ-ն Ռուսաստանի վերաբերյալ որոշում կկայացնի «միասնության ոգով»
«Ռուսաստանը դիմակայության մեջ է Եվրամիության հետ, նա հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները, իսկ ԵՄ արտգործնախարարները պետք է որպես արձագանք որոշում կայացնեն միասնության և զսպվածության ոգով», - ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդին: Այս մասին գրում է Ria-ն։
Բորելը նշել է, որ ռուսական կողմը հրաժարվում է կատարել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իր պարտավորությունները, ներառյալ ՄԻԵԴ-ի որոշումները հաշվի չառնելը։
«Կարևոր քննարկում է տեղի ունենալու անդամ երկրների միջև այն մասին, թե ինչպես արձագանքել դրան: Կարծում եմ, մենք այն կանենք միասնության և զսպվածության ոգով, կտեսնենք, ինչպիսին կլինեն արդյունքները»,- ասել է Բորելը։
ԵՄ արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Բորելի Մոսկվա աղմկահարույց այցից ընդամենը երկու շաբաթ անց: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Նավալնիի ձերբակալման համար Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր պատժամիջոցների մասին:
Ավելի ուշ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ընթանում է նոր պատժամիջոցների պատրաստման գործընթացը, ինչը գաղտնի է: ԵՄ-ն նաև նշել է, որ այս իրավիճակում կարող է օգտագործվել ԵՄ պատժամիջոցների նոր գլոբալ ռեժիմը մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում