Facebook-ն արգելափակել է պատվաստումների առավելությունների մասին տեքստերը
Facebook սոցիալական ցանցը սկսել է արգելափակել պատվաստումների առավելությունների մասին գովազդները՝ քաղաքական գովազդի տեղադրումը սահմանափակող ֆիլտրերի պատճառով: «Politico»-ի հրապարակումը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ սոցիալական ցանցն 110 խմբից արդեն հեռացրել է վճարովի գովազդային հաղորդագրությունները: Նրանցում ասվում էին պատվաստանյութի ազդեցության մեխանիզմների, ինչպես նաև պատվաստումների վայրերի մասին: Այստեղ խոսքը գնում է ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական կազմակերպությունների գովազդների մասին:
Facebook-ը խոստովանել է, որ գովազդային գրառումներն արգելափակվել էին, բայց արդեն սկսել են վերականգնել դրանց մի մի մասի հասանելիությունը:
«Մենք շարունակում ենք թույլատրել COVID-19- ի հետ կապված գովազդային հաղորդագրությունների հրապարակումը, որոնք տարածում են պատվաստանյութի արդյունավետության մասին տեղեկություններ»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
Անցյալ տարվա դեկտեմբերին հաղորդագրություն էր տարածվել, որ Facebook-ը և Instagram-ը կհեռացնեն COVID-19 պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվական հաղորդագրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա