Տիգրան Աբրահամյան. Հայրենիք հանձնողները քայլ առ քայլ հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պիտանի են մեր երկրին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը:
Հայրենիք հանձնողներն ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սիրավետ մտածները քայլ առ քայլ հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պիտանի են մեր երկրին։
Մեզ փորձում են կենտրոնացնել կենցաղի, ներքին կոնֆլիկտների, տարբեր հանրային դեմքերի ձերբակալություննների/կալանավորումների վրա, իսկ իրենք զուգահեռ իրականության մեջ մեր թշնամիների հետ պայմանավորվում ու տարածքներ են նվիրում, անորոշ հեռանկարով նախագծեր քննարկում, չմոռանալով սեփական բարեկեցության և վայելքների մասին։
Ու այս ամենը հազարավոր զոհերի արյան ու սերունդների ապագայի հաշվին»։
Հարակից հրապարակումներ`
- «մկրտչյան արթուրին մի բան ունեմ ասելու` ՄԻԵԴ-ով պատասխան ես տալու ապօրինություններիդ համար». Հովհաննիսյան
- Իրավաբան. Ակներև է՝ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ
- Մելոյանը՝ Սաղաթելյանի կալանավորման մասին. Մանկական փաստերի վրա հիմնված միջնորդություն
- Արսեն Բաբայան. Արմինե Մելիքսեթյանը բավարարեց ՀՀ-ում ադրբեջանի հյուպտոսի ցանկությունը
- «Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
- Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ