Այն, ինչ ունենք՝ պարտություն, տարածքների կորուստ, նաև սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունք է. Պարսյան
«Եվ հին, և ներկա համակարգներն իրենց ամբողջությամբ սպառել են ու ձախողել են։ Մենք նոր համակարգի կարիք ունենք»,- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած «Սոցիալական արդարության խոչընդոտները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
Նա ընդգծեց, որ այս ամենը, ինչ ունենք՝ պարտություն, տարածքների կորուստ, նաև սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունք է։ Ս. Պարսյանն ասաց, որ սոցիալական համերաշխության կարիք կա, պետք է դրա համար խնդիրները ճիշտ արձանագրել, հասկանալ, որ խնդիրն անձի մեջ չէ, տրամաբանության, փիլիոսփայության մեջ է։
«Պետք է մշակել նոր կոցեպտներ։ Պետք է հասարակությանը տալ այլընտրանքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, ուղենիշներ։ Դա թույլ կտա այս դժվարին պայմաններում հաղթահարել ու առաջ գնալ, ունենալ հզոր, զարգացած, անվտանգ Հայաստան և հայություն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բիսեդկայի բազառի են վերածել ԱԺ-ն, ու քննարկվող հարցն էլ այն է, թե «արան» ով է. Սահակյան
- ՀՀ-ում օրեցօր խորացնում է սոցիալ- տնտեսական վիճակն ու ճգնաժամը. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համանախագահ
- Այս իշխանությունների օրոք չի կարելի խոսել սոցիալական արդարության մասին. Բոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին