Ադրբեջանը ռազմագերիներին վերադարձնելու գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով. Վաղարշակ Հարությունյան
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պաշտպանության նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի դրույթների իրականացման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում հայտարարության` ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետի դրույթները, նշված գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով` Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ իրականացնելու համար:
Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և պատրաստ է ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովի հետ հանդիպմանն Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը
- Ռազմագերիների վերադարձի հարցում շատ բան է կախված ՀՀ իշխանություններից. Մանուկյան
- Ռազմագերիներից շատերի ծնողները, հավատացել են, որ իրենց երեխաներն Իրանում են, և գնացել են Թավրիզ. Զոհրաբյան
- Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Զախարովա
- Կա՛մ ազատ արձակեք հայ ռազմագերիներին, կա՛մ առերեսվելու եք ահաբեկչական երկիր լինելու վտանգներին․Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան