Հայաստանը Արցախում երկարաժամկետ խաղաղության հաստատման հույս ունի. Վաղարշակ Հարությունյան
Երևանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ Արցախում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի։ РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքերով, հայկական կողմը ելնում է նրանից, որ «առաջին հերթին Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի պաշտպանության բանակը:
«Իհարկե, դեռ շատ անելիքներ կան մարտական պատրաստության վերականգնման և արդիականացման տեսանկյունից, բայց ինչ էլ որ լինի, դա պետք է արվի: Երկրորդ, Հայաստանը դեռ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և մենք երբեք մեր վրայից չենք հանի այս պատմական առաքելությունը» - ասել է Հարությունյանը։
«Եվ երրորդը, հավանաբար, ամենակարևորը, իհարկե, Ռուսաստանի ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, որի շնորհիվ նախ հնարավոր եղավ հասնել հրադադարի, իսկ հետագայում՝ պարզապես կանխել հումանիտար աղետը: Կարծում եմ, Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի», - ասել է Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին