Սրանց ուրիշ բան չի մնացել․կարող են 3 մլն-ի վրա էլ քրգործ հարուցեն․ Գեղամ Մանուկյան
«Սրանց ուրիշ բան չի մնացել։ Կարող են 3 մլն -ի վրա էլ քրգործ հարուցեն։ Մի օր հասնելու է դրան»,- Հայրենիքի փրկության շարժման երթի ընթաացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հարուցված քրեական գործերին և կալանավորումների հետ կապված, ասաց դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը:
«Ասում եմ, կարմիր լույսի տակով անցնելու համար վաղը կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, ուղղակի լռեցնելու համար։ Չեն կարող լռեցնել, չեն կարող»,- ասաց Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը չմեկնաբանեց Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները, ասելով․
«Իմ ժամանակն ափսոս է Անդրանիկ Քոչարյանին անդրադառնալու համար։ Անդրանիկ Քոչարյանն ունի մեկ անելիք՝ մի օր պատասխան տալու բոլոր իր կատարած զանցանքների և հանցանքների համար։ Գյումրիից սկսած մինչև այս օրերը։ Ուղղակի չեն հասկանում, որ գնացքը գնացել է, վախեցող չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան