Սպասում եմ , որ Արարատ Միրզոյանը նույնպիսի էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը․ Նաիրա Զոհրաբյան
Հայրենիքի փրկության շարժման երթի ընթաացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, հետևյալն ասաց․ «Ես ուզում եմ հիշեցնել, որ եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ գրավում էր ռազմավարական նշանակության շենքեր , երբ պատանդ էին վերցնում համալսարանի ռեկտորին, գրավում էին ռադիոտան շենքը,հայտարարում էին, որ հեղափոխություն են անում և ցանկացած գործողություն օրինական է»։
Շարունակելով խոսքոը, Զոհրաբյանը հիշեցրեց, որ ֆեյսբուքյան իր գրառման համար, իրեն զրկել են հանձնաժողղովի նախագահի լիազորություններից և հիմա դիմում է Արարատ Միրզոյանին ՝ պահանջով․ «ֆեյսբուքյան մի գրառման համար, որտեղ ասել էի, որ նրանք ովքեր արդարացնում են Արցախի հանձնումը և ովքեր ասում են «Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր էր», այդ մարդիկ ինձ համար ժեխ են։ Հիմա ես դիմում եմ Արարատ Միրզոյանին։
Պրն Միրզոյան, որ այդպես խանդավառությամբ, մեծ էնտուզիզմով, կատարելով Նիկոլի հանցագործ հրահանգը, դուք ինձ զրկեցիք հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ինչը հակասահմանադրական է և ես արդեն դիմել եմ ՍԴ։ Հիմա ես սպասում եմ , որ Արարատ Միրզոյանը, նույնպիսի էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ և քննարկեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը առ այն, որ շենքեր գրավողները պետք է իմանան, որ վրա կարող են կրակել»։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով ՝ բացարձակ լեգիտիմ է քաղաքացիների ապստամբության իրավունքը, ինչն ամրագրված է ՄԻ եվրոպական հռչակագրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին