Ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը. Ռուբեն Մելիքան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը.
1) Պատկերացրեք՝ մի օր իշխանությունը հայտարարում է, որ փողոցում աղբ նետելը հանցագործություն է։
2) Քաղաքի տարբեր վայրերում տարբեր մարդիկ շարունակում են աղբ նետել։
3) Իշխանությունը աչքաթող է անում քաղաքի տարբեր վայրերում կուտակվող աղբը (որը լցնում են հենց իշխանության մարդիկ), սակայն անընդհատ շեշտում է, որ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի մոտակայքում ինչ-որ չարագործներ անընդհատ աղբ են թափում։
4) Հետո պարզում է, թե ովքեր են «իքս» օրվա ընթացքում քայլել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկով։ Պարզվում է՝ պայմանական 400 հոգի մարդ է անցել։
5) Հետո կարդում է այդ 400 հոգու ցուցակը և հայտնաբերում, որ նրանցից 4-ը հաճախ հրապարակավ քննադատում են իշխանությանը։
6) Հետո ասում է՝ ըհը՛ ուրեմն հենց էս 4-ն են։
7) Հետո գնում է էդ 4-ին ձերբակալում, դատարաններին էլ խստորեն ճնշում է, որ կալանավորեն։
Այստեղից՝ հարցեր. (ա) նորմալ է՞, որ աղբ թափելը առհասարակ համարվի հանցանք, (բ) նորմալ է՞, որ պայքար մղվի բազառապես Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կուտակվող աղբի դեմ՝ մոռանալով շատ ավելի մեծ աղբակույտերը Էլբակյան և Պռազյան փողոցներում, (գ) նորմալ է՞, որ 400 հոգի անցորդներից աղբ նետող «հայտարարվեն» իշխանությանը հրապարակավ քննադատող 4-ը, (դ) իսկ ո՞վ է վստահ, որ այդ խաչմերուկին աղբ կուտակելու գաղափարը հենց կողքի շենքում չի «ծնվել»։
Մի խոսքով, ֆուտուրիզմի անգերազանցելի շեդևր է էս «ֆեյկի զգետնումը» պիեսը»։
Հարակից հրապարակումներ`
- «Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
- Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
- Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
- Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է. պաշտպան
- Արա Սաղաթելյանին զրպարտելու համար Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան