Քաղաքական 20:20 22/02/2021 Հայաստան

Անհնազանդության ակցիա իրականացնողները ամփոփեցին երթը (լրացված)

20։20
Անհնազանդության ակցիա իրականացնողները ամփոփեցին երթը։ Վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց, որ այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, այն, ինչ մեզ սպասվում է այս իշխանությունների օրոք, ավելի սարսափելի է լինելու։«Սա քաղաքական պայքար չէ։ Մենք ուզում ենք փրկել հայ ազգը և այս պետությունը։ ՀՀ-ում սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով։ Ամեն օր իրենք խախտում են սահմանադրությունը»։

20։04
Հայրենիքի փրկության շարժման երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում են։

19։58
«Երեք տարի առաջ ԱԺ դարպասները բացել էին, ասում էին ԱԺ-ն ժողովրդինն է, Հայաստանում փակ դարպասներ չեն լինելու։ Հիմա նայեք այս դարպասներին, վերջին 2-3 ամսվա մեջ կրկնակի ամրացրել են, սա է այս իշխանության դիմագիծը»,- ԱԺ շենքի դիմաց հայտարարեց դաշնակցական Իշխան Սաղաթելյանը և կոչ արեց պատգամավորներին դուրս գալ փողոց և միանալ պայքարին։

«Մեկ անգամ ևս կոչ ենք անում, խելքի եկեք և մի դարձեք այդ դավաճանի հենարանը»,- ասաց նա։

19։55
«Գործ է, հարուցել են, ինչ է եղել որ։ Առաջին անգամը չէ, որ իմ դեմ գործ են հարուցում»,- Հայրենիքի փրկության շարժման երթի ընթացքում ասաց ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ իր հայտարարությունների մասով քրգործեր են հարուցվել։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն, ապա, Մանուկյանն ասաց․
«Իշխանությունը պահելու համար մտածում է այդ քայլին գնալ, բայց չի կարողանա և չի համաձակվի»,-ասաց Մանուկյանն ու շարունակեց, որ ժողովուրդն է նրանց հետ պահողը։

19։43
Երթի մասնակիցները կանգ առան նախագահական նստավայրի մոտ ՝ Բաղրամյան 26 շենքի մոտ։
«Ցավոք սրտի արցախյան կորստից հետո մեր շատ հայրենակիցներ հասկացան, թե 2018 թվականին ում էին բերել իշխանության։ Բայց կարող էին նույն 2018 թվականին հասկանալ, որ իշխանության են բերել մեկին, որը միայն սիրում է նյութապաշտությունը, հարմարավետությունը։ Հիմա, կանգնած այստեղ դիմում ենք ՀՀ նախագահին, որը պաշտոնապես միացավ ժողովրդի շարժմանն ու վարչապետի հրաժարականի պահանջին, որ Արմեն Սարգսյանը պաշտոնական պահանջի տերը լինի։ Դրա համար ունի 2 գործողություն՝ չվավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղարկվում է նախագահական պալատ վավերացման և երկրորդը ՝ պետք է դիմի գործողությունների ՝ քաղաքացիներին, օրենքը պաշտպանելու և կառավարության ու Նիկոլի հրաժարականը ժամ առաջ իրականություն դարձնելու համար»,- նախագահական շենքի դիմաց հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

19։34
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով բողոքի երթի մասնակիցները շարժվում են առաջ։
«Այսօր էլ աներեսաբար, իրեն գժի տեղ դրած, կարծես ոչ մի բան չի եղել , կարծես Շուշին չի ընկել, կարծես Հադրութը չի ընկել, կարծես Արցախի 70 տոկոսը չի գրավվել, նստած թիթեռ են նկարում կառավարության շենքում»,-երթի ընթացքում ասաց դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով իրավապահ համակարգին, ասաց որ նրանք պաշտպանում են հողատուին․
«Երկու կոպեկ փող են տալիս, տուն եք պահում, արդարացում չի լինի, բավական է բռնեք այդ վարչապետական աթոռի ոտքերը, թողեք գնա, որ մենք ունենանք առանց Նիկոլ Հայաստան»։

19։20
Հայրենիքի փրկության շարժման երթը շարունակվում է։ Մասնակիցները Հ․ Քոչար փողոցով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։ Երթի մասնակիցները կշարժվեն մինրև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ սպասվում է անհնազանդության ակցիա:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։

Նշենք, որ երթը մեկնարկել էր  Արաբկիր վարչական շրջանի Պրահայի այգու մոտից,  Արաբկիրի թաղապետարանի դիմացից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}