Իրավաբան. Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ բոլոր չափանիշներով
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ, որին նաև Հայաստանն է անդամակցում) 2012թ. ընդունված բանաձևով վերահաստատել է 2001թ.-ին իր կողմից ընդունված չափանիշներն այն մասին, թե ովքեր են համարվում քաղաքական բանտարկյալներ: Ըստ այդմ ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, եթե
. անձը ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից/ազատություններից որևէ մեկի խախտմամբ, մասնավորապես խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության։
Այս չափանիշի առկայությունը Արա Սաղաթելյանի մասով առավել քան հիմնավոր ապացուցված է, հաշվի առնելով հատկապես վերջին ժամանակներս նրա կողմից իշխանությունների հասցեին հնչեցված օբյեկտիվ քննադատությունների փաստը։
.անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով՝ առանց որևէ հանցանքի հետ առնչություն ունենալու։
Հաշվի առնելով նախաքննության մարմնի կողմից գործի հիմքում դրված հանգամանքերի մեղմ ասած անբավարարությունն ու դրանցով Սաղաթելյանի մասնակցությունն այս կամ այն կեղ էջի վարմանը ապացուցել չկարողանալու նրանց սակավամտությունը, այս չափանիշի առկայությունը նույնպես ցցուն կերպով առկա է այս գործում։
.քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է, քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ ազատազրկումը արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերևույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:
Այս չափանիշի մասով մեկնաբանություն առհասարակ կարելի է չանել, քանի որ քաղաքական դրդապճառները թերևս միակ հիմնավոր փաստերն են այս քրեական գործի շրջանակներում։ Դեռևս որոշ ժամանակ առաջ իշխանական հայտնի քարոզիչները կեղծ փաստերը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փորձում էին այս կամ այն կերպ կանխակալ բայցերով շաղկապել Սաղաթելյանի հետ, ինչը բումերանգի էֆեկտով նպաստեց նրան, որ այս գործը քաղաքական լինելուց բացի այլ ֆորմատի մեջ տեղավորել չենք կարող»։
Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ բոլոր չփանիշներով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ, որին...
Опубликовано Robert Hayrapetyan Понедельник, 22 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի
- Ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը. Ռուբեն Մելիքան
- «Որոշ կապիկներ շան պես վախենում են Արիկից և ճիշտ են անում». Արման Սաղաթելյան
- Իրավաբան. Ակներև է՝ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ
- Մելոյանը՝ Սաղաթելյանի կալանավորման մասին. Մանկական փաստերի վրա հիմնված միջնորդություն
- «Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
- Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան