«Ըստ այս տրամաբանության, Հայաստանում «ProtonVPN»-ի ցանկացած օգտվող կարող է լինել Գագիկ Սողոմոնյան»
«Foodle, Inc.»-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն և համահիմնադիր Ռուբեն Մուրադյանն անդրադարձել է ֆեյք Գագիկ Սողոմոնյանի գործին։
«Թույլ տվեք ձեզ բացատրել, թե կոնկրետ ինչ է կատարվում ֆեյք Գագիկ Սողոմոնյանի գործի հետ կապված:
Բոլոր մեղադրանքները հիմնված են մեկ «ապացույցի» վրա. ֆեյք օգտատերը մուտք է գործել «Ֆեյսբուք» IP հասցեից, որից օգտվել են նաև ձերբակալվածները։ Եվ հետո սկսվում են հրաշքները. պարզվում է, որ այս IP հասցեն պատկանում է «ProtonVPN» ծառայությանը: Եվ նույնիսկ ավելին, պարզվում է, որ «ProtonVPN»- ի ցանկացած օգտվող կարող է ստանալ նույն IP հասցեն: Եվ նաև պարզվում է, որ այս IP-հասցեն Մոլդովայից է, և Հայաստանից օգտվողներին «ProtonVPN»- ն առաջարկում է մոլդովական սերվերները՝ որպես ամենաարագը:
Եվ նաև պարզվում է, ի դեպ, սա ամենածիծաղելին է, որ որևէ այլ ապացույց չկա, որ ձերբակալվածները որևէ կերպ կապ ունեն այդ ֆեյքի հետ:
Մի խոսքով, ըստ այս տրամաբանության, Հայաստանում «ProtonVPN»-ի ցանկացած օգտվող կարող է լինել Գագիկ Սողոմոնյան:
Վերոնշյալ տեսանյութում փաստաբանն այս ամենը (և ոչ միայն) ավելի մանրամասն է պատմում: Ես չեմ անդրադառնում իմ տեքստի իրավական ասպեկտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստենք, որ ակնհայտ քաղաքական գործով ֆեյսբուքը բացահայտում է օգտվողի անհատական տվյալներ. Վահագն Մխոյան
- Ռուբեն Մխիթարյան. Դուք ԱԱԾ-ը չեք, դուք վաղուց արդեն ՆՓԾ-ը եք