Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համատեղ հայտարարություն են ընդունել՝ ԻԻՀ միջուկային համալիրներում ստուգումների մասին
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի Թեհրան կատարած այցի ավարտին, կողմերը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ գործակալության տեսուչների կողմից Իրանի միջուկային համալիրներում ստուգումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հայտարարության մեջ, որի օրինակը հրապարակվել է գործակալության կայքում, ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը վերահաստատել են հարաբերություններում փոխվստահության առկայոթյունը, որի հիման վրա, 2020թ օգոստոսի 26-ին հրապարակվել էր համատեղ հայտարարություն:
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Իսլամական խորհրդարանում ընդունված ՝ «Պատժամիջոցների չեղարկման» մասին օրենքի իրագործման շրջանակներում, ԻԻՀ կառավարությունը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ սույն թվականի փետրվարի 23-ից դադարեցնում է ՀԳՀԾ-ի շրջանակներում կամավոր գործողությունների իրականացումը»:
Հայտարարության մեջ ասված է, որ Իրանն ինչպես նախկինում, շարունակելու է Երաշխիքային համաձայնագրի գործադրումն առանց սահմանափակումների:
Կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական համաձայնագիր, որը գործակալությանը հնարավություն է տալիս ևս երեք ամիս շարունակել մոնիտորինգը (համաձայն կցված տեխնիկական ցուցակի):
2020թ դեկտեմբերի մեկին, Իրանի իսլամական խորհրդարանը, հաստատեց «Պատժամիջոցների չեղարկման մասին» օրենքը, որը կառավարությանը պարտավորեցնում է օրենքի հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում, ՀԳՀԾ-ի 26 և 36 կետերի համաձայն, դադարեցնել Լրացուցիչ աևրձանագրությունների գործադրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան