
Հայրենիքի փրկության շարժման երթի մասնակիցները ձվեր են նետել ՀՔԾ շենքի ուղղությամբ
ՀՔԾ-ի շենքի վրա ձվեր նետեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի մասնակիցները։
«Վարչապետի աթոռը պահպանում է մի քանի ուժերի կողմից՝ ԱԺ-ում վարչապետի ուսապարկեր և իրավապահ համակարգը։ Այդպիսի շենքներից մեկն այստեղ է ՝ ՀՔԾ, որտեղի աշխատակիցները ոչ թե զբաղված են երկրում օրինականության , այլ հարյուրավոր , հազարավոր քրգործեր են անում, ով մեկ բան Նիկոլի դեմ է ասում»,-ասաց Գեղամ Մանուկյանն ու կոչ արեց չդառնալ Նիկոլի խաղալիքը։
Քաղաքացիները սկսեցին ձվեր նետել և միաժամանակ վանկարկել «ամոթ, ամոթ»։