Չեն հիշում, որ Վազգեն Մանուկյանն այդ քրգործերը տեսել է 60-ականներից սկսած․ Գեղամ Մանուկյան
Քանի իրավապահները ծառայում են հողատուին, իշխանությանը մնում է քրգործեր հարուցել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ամփոփիչ ելույթի ընթացքում ասաց դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը։
«Իշխանությանը մնում է բանտարկել, բերման ենթարկել։ Ոչ պաշտոնապես մեկ էլ «Հայկական ժամանակի»՝ Փաշինյանի ընտանեկան թերթին հայտնի է դառնում, որ Վազգեն Մանուկյանի դեմ ինչ-որ քրեական գործ են կարում և միանգամից իրավապահներն անցնում են գործի»,- նշեց նա և ավելացրեց․
«Չեն հիշում, որ Վազգեն Մանուկյանն այդ քրգործերը տեսել է 60-ականներից սկսած։ Չեն հասկանում, որ մեր ժողովուրդը ոտքի է ելել ՝ բանտով, բռնությամբ, ձերբակալմամբ չեն կարող կասեցնել, որովհետև սա մեր արժանապատվության մեր երկրի , մեր պատվի , մեր Արցախի համար պայքար է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին