2021-ին Ուկրաինան պետական ավիափոխադրող կունենա
2021 թվականին Ուկրաինայում կստեղծվի նոր ազգային պետական ավիաընկերություն, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հավակնոտ նպատակ ունենք ստեղծել պետական ավիափոխադրող: Հուսով ենք, որ կկարողանանք կատարելագործել այն, և դա կարվի այս տարի», - ասել է Տիմոշենկոն:
Վերջինիս խոսքով, նոր ավիափոխադրողը «կլուծի ոչ միայն զբոսաշրջության, այլև պետության խնդիրները»:
Նշվում է, որ Ուկրաինայում կան 2 խոշոր ազգային, սակայն մասնավոր ավիաընկերություններ՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը և SkyUp-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին