Էտ շենքերը, որի մասին իրենք տենց մտածում են, հասած տանձի պես ընկնելու է մեր ձեռքը․ Վ․ Մանուկյան
Այն ինչ կատարվեց սարսափելի էր և այն ինչ մեզ սպասում է սրանց օրոք ավելի սարսափելի է լինելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ամփոփվեց Հայրենիքի փրկության շարժման երթը, իր ելույթում ասաց ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա քաղաքական պայքար չէ։ Մենք ուզում ենք փրկել հայ ազգը և այս պետությունը։ ՀՀ-ում սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով։ Ամեն օր իրենք խախտում են սահմանադրությունը։
Ամուր կացեք , միասին կգնանք, կհաղթենք, կունենանք մի երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ և այդ երկիրը կկառուցենք, համոզված եղեք։ Այսպես կամաց-կամաց ՝ ազատելով հրապարակներ, ազատելով փողոցներ, վերջն ամեն ինչը մեր ձեռքն է լինելու։ Իսկ էդ շենքերը, որի մասին իրենք տենց մտածում են, հասած տանձի պես ընկնելու է մեր ձեռքը։ Ամուր եղեք»,-ասաց Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անհնազանդության ակցիա իրականացնողները ամփոփեցին երթը (լրացված)
- Եթե կրակելուց են խոսում, ապա այդ կրակը պետք է ուղղեին դեպի թշնամին, ոչ թե սպառնային սեփական ժողովրդին․ Ի․ Սաղաթելյան
- Սպասում եմ , որ Արարատ Միրզոյանը նույնպիսի էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը․ Նաիրա Զոհրաբյան
- Սրանց ուրիշ բան չի մնացել․կարող են 3 մլն-ի վրա էլ քրգործ հարուցեն․ Գեղամ Մանուկյան