Փաստենք, որ ակնհայտ քաղաքական գործով ֆեյսբուքը բացահայտում է օգտվողի անհատական տվյալներ. Վահագն Մխոյան
Բլոգեր Վահագն Մխոյանը գրում է.
«Ստեղ (հղումը՝ մեկնաբանություններում) փաստաբանը մի հատ շատ ուշագրավ բան ա ասում։
Եթե իրավական շղարշը մի կողմ դնենք, ապա մարդիկ «մեղավոր են» ProtonVPN ծրագիրն օգտագործելու մեջ։ Ամբողջ «մեղադրանքի» հիմքում էնա, որ մարդիկ օգտվել են նույն ծրագրից ու նույն երկրի IP-ներից, տվյալ դեպքում՝ Մոլդովայի։ Ստեղ, իհարկե, բախտի բանա, որ էդ ֆեյքն օրինակ Ուկրաինայի IP-ներից չէր օգտվում կամ ասենք Հունգարիայի։
Բայց ստեղ նաև լիքը հարցերա առաջանում։
Նախ՝ եթե հիշում եք, իշխանությունները դեռ մի քանի ամիս առաջ մի հատ սարքված վիդեո ֆռռացրին, թե իբր այդ ֆեյքը կառավարվում է Արա Սաղաթելյանի կողմից։
Հարց 1 - արդյո՞ք այդ վիդեոն սարքողները գիտեին, թե Արա Սաղաթելյանը ProtonVPN-ով ինչ IP է օգտագործել։ Եթե գիտեին, ապա երկու տարբերակ կա․ կամ այդ սարքողը տեղյակ էր նախաքննության նյութերից կամ հենց նախաքննական մարմինն էր։ Ես հասկանում եմ, որ այս հարցն այս պահին հռետորական է այնքանով, որքանով, որ դրա պատասխանը չենք իմանա, բայց մի օր այն կդադարի հռետորական լինելուց։
Հարց 2 - ինչպե՞ս է առհասարկ պարզ դարձել, թե Հայաստանի քաղաքացիները ProtonVPN-ի ինչ IP հասցեներից են օգտվում։ Դրա համար նրանք նախ պիտի իմանային ֆեյքի IP-ն - ինչը կարող է տրամադրել բացառապես ֆեյսբուքը, ապա պիտի իմանային, թե այդ IP-ից ովքեր են օգտվել։ Այս երկրորդը տեսականորեն կարող են տրամադրել կամ ProtonVPN-ը կամ տվյալ դեպքում՝ Մոլդովան։
Այսպիսով․ փաստենք, որ ակնհայտ քաղաքական գործով, որում չկա բացարձակ ոչ մի կրիմինալ (ահաբեկչություն չի, թմրանյութեր չեն, գողություն չի, սպանություն չի ևն), ֆեյսբուքը բացահայտում է օգտվողի անհատական տվյալներ։ Ընդ որում՝ այդ օգտվողին, օրինակ՝ չի արգելփակում։
Եվ նույնն անում է կամ ProtonVPN-ը, կամ Մոլդովան, կամ երկուսն էլ միասին։
Ստեղ այնուհետև կարար լիներ վիրտուալում անկախության, անանունության, խոսքի ազատության ու այլ նման բաների մասին տեքստ, բայց էդ հարցերում նվաստիցս ավելի կոմպետենտ մարդիկ կան։ Իրենք կխոսեն։ Միգուցե։ Չգիտեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Ակներև է՝ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ
- «Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան