Վրաստանի խորհրդարանը այսօր կքվեարկի վարչապետի ու կառավարության նոր կազմի հաստատման համար
Վրաստանի խորհրդարանն այսօր քվեարկելու է կառավարության նոր կազմի համար: Նիստից առաջ վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին և նախարարի թեկնածուները խմբակցության ձևաչափով կհանդիպեն «Վրացական երազանքի» հետ: Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են խմբակցության ձևաչափով հանդիպել նոր կառավարության կազմի հետ: Խորհրդարանական փոքրամասնության հայտարարությամբ, նրանք հարցեր կառաջադրեն լիագումար նիստի ժամանակ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ավելի վաղ օրենսդիր մարմինը արագացված կարգով երկու օր լսում էր նախարարների թեկնածուներին: Երեկ պատգամավորների առջև հանդես եկավ վեց թեկնածու, այդ թվում՝ ուժային գերատեսչությունների առաջին դեմքերը: Թեկնածուները 20-20 րոպե ժամանակ ունեին ծրագիրը ներկայացնելու համար, որից հետո հանդիպումները շարունակվել են հարց ու պատասխանի ռեժիմով:
«Նախորդ երկու օրերը՝ շաբաթ և կիրակին հանձնաժողովները օգտագործել են նախարարների թեկնածուների և կառավարության ծրագիրը քննարկելու համար: Նախարարությունները և համապատասխան հանձնաժողովները խմբավորված էին ըստ բլոկների: Հանձնաժողովներում այս լսումներն ավարտվել են, հանձնաժողովներից ստացվել են դրական հաստատումներ, իսկ այսօր առավոտյան տեղի է ունենալու խմբակցության հանդիպումը վարչապետի և նախարարի թեկնածուների հետ: Դրանից հետո Բյուրոն նախաձեռնելու է այս հանձնաժողովի որոշումները և արդեն նստաշրջանում, որը տեղի կունենա այսօր, կբարձրացվի վարչապետին և կառավարության ծրագրին աջակցության հարցը:
Ինչպես գիտեք, մեծամասնությունը սատարում է վարչապետի թեկնածուին և կառավարության ծրագրին: Փաստորեն, այս ծրագիրը որոշակիորեն շարունակությունն է այն հիմնական գծի, որն ընդունվել և հաստատվել է ընդամենը երեք ամիս առաջ: Հիմնական ուղղությունը եվրոպական տիպի պետություն կառուցելն է և Վրաստանի՝ Եվրամիությանը ինտեգրվելու համար դիմելը: Ուստի, իհարկե, նոր վարչապետի թեկնածուն ունի որոշակի տեսլականներ, բայց հիմնական գիծն անփոփոխ է», – հայտարարել է ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին:
Կառավարության թիմում կա երկու նոր դեմք՝ պաշտպանության նախարարի թեկնածու է Ջուանշեր Բուրճուլաձեն և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի թեկնածուն Իրակլի Քարսելաձեն: Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն:
Հարակից հրապարակումներ`
- Երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային. Գեորգի Գախարիա
- Վրաստանի վարչապետի նոր թեկնածուն պաշտպանության նախկին նախարարն է
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
- Վրաստանի ՆԳՆ-ն հետաձգում է ընդդիմադիր Մելիի ձերբակալությունը, որի պատճառով վարչապետը հրաժարական էր տվել
- Վրաստանի վարչապետ Գախարիան հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան