Տոսկանայում բացվել է «Հայոց մայր» հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին
Իտալիայի Տոսկանա քաղաքում նախօրեին բացվել է «Հայոց մայր» հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
«Վիգեն Ավետիսի հեղինակած՝ «Հայոց մայր» հուշարձանը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, ներկայում ցուցադրվում է Տոսկանայի Կավրիլիայի համայնքային խորհրդի դիմաց։ «Հայոց մայր» հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում է աշխարհի չորս ծայրերում գտնվող իր զավակներին»,-ասվում է դեսպանության գրառման մեջ։
Il monumento "Madre Armena", realizzato dallo scultore Vigen Avetis e dedicato al centenario del genocidio armeno, è...
Posted by Ambasciata d'Armenia in Italia Իտալիայում Հայաստանի դեսպանություն on Sunday, February 21, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան