Չինաստանն ավարտել է Ձմեռային Օլիմպիական խաղերի համար մարզական կառույցների շինարարությունը
Չինաստանում ավարտել են 2022-ին կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի համար մարզական կառույցների շինարարությունը, հաղորդում է rg.ru-ն։
Նշվում է, որ մարզիկները մրցելու են Պեկինում, Յանցինում և Չժանցզյակոուում գտնվող 25 մարզադաշտերում: Քանի որ խաղերն անցկացվելու են շրջակա միջավայրի պահպանության նշանաբանի ներքո, բոլոր կառույցները արդիականացվել են էկոտեխնոլոգիաների օգտագործմամբ։
Ըստ աղբյուրի, Օլիմպիադայում առաջին անգամ կօգտագործվի սառույցի պատրաստման հատուկ տեխնոլոգիա։ Բացի այդ, կառույցներում ակտիվորեն ներդրվում են 5G ցանցի վրա հիմնված տեխնոլոգիաներ․ «խելացի» մարզական կառույցները կունենան կողմնորոշման համար նախատեսված համակարգ, ինչը թույլ կտա խուսափել այցելուների կուտակումներից:
«Այդպիսի կառույցներից մեկը ազգային չմշկավազքի կենտրոնն է։ Սպասվում է, որ կենտրոնում գործարկվելու է հատուկ բջջային հավելված, որի օգնությամբ հնարավոր կլինի ոչ միայն հեշտ կողմնորոշվել շինության ներսում, այլև, անհրաժեշտության դեպքում, օգտվել թարգմանչի ծառայություններից»,- նշում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան