ԱՄՀ-ն նախազգուշացնում է Եվրոպայում հարստության ճեղքվածքի խորացման մասին` Covid-19-ի պատճառով
Covid-19 համաճարակը, ամենայն հավանականությամբ, կխորացնի հարստության ճեղքվածքները Եվրոպայում, քանի դեռ քաղաքականություն մշակողները չեն օգնել դադարեցնել առողջապահական ճգնաժամն աշխարհում, աջակցել տնտեսություններին և ավելի կանաչ դարձրել իրենց տնտեսությունները: Այս մասին, EU Observer-ի հաղորդմամբ, նախազգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Ըստ կանխատեսումների, մինչև 2022 թվականը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտը 3,8 տոկոսով ցածր կլիներ նախաճգնաժամային կանխատեսումներից։ Այս պակասուրդը ԵՄ առաջատար տնտեսությունների համար կլինի ընդամենը 1,3 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան