
Անի Սամսոնյան. Ամեն ինչ արձանագրելու ենք
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը և փողոցում իրականացվող բողոքի գործողությունները՝ տեղեկացնում եմ, որ ամենօրյա ռեժիմով իրականացնելու ենք հավաքների, ցույցերի, այլ բողոքի ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության և համաչափության մասով մշտադիտարկում։
Ամեն ինչ արձանագրելու ենք»։