Նորմալ մարդն իր երեխաներին, պետք է բացատրի, թե ինչպես է հանդուրժել այդ դավաճան շիզոֆրենիկին. Արամ Հարությունյան
«Նիկոլը փախնելու է, ինքը միշտ է փախել, ինքը 2008-ին էլ մուտիլովկա արեց՝ մենք ունեցանք 10 զոհ ու փախավ»,- այսօր կառավարության 3-րդ շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանդեպ արել է այն, ինչը կաներ թուրքը:
Ըստ Հարությունյանի՝ նորմալ մարդն իր երեխաներին, սերունդներին պետք է բացատրի, թե ինչպես է հանդուրժել դավաճան շիզոֆրենիկին:
Նա նկատեց, որ այսօր փողոցում ժողովուրդը պաշտպանում է ապագա սերնդի հայրենիքը և Եռաբլուրը, որտեղ գտնվողների առաջ պարտք ունի:
«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը հայտնեց, որ 17 կուսակցություններն իշխանության համար չեն կռվում, այլ՝ հայրենիքի փրկության և նրանցից շատերը ժամանակին մեկը մյուսի հրաժարականն էին պահանջում, սակայն այսօր իրար կողքի են կանգնած, քանի որ հայրենիքը մեկն է:
«Այսօր բոլոր քաղաքական ուժերը «կոնսենսուս-1»-ով կանգնած են այստեղ և այսօր իշխանութան վերցնելու խնդիրը չէ, քոնի որ ցանկացած մարդ, ով կվերցնի այն, լուրջ լծի տակ է մտնելու»,- հայտարարեց նա:
Ըստ Հարությունյանի, Նիլոլ Փաշինյանը Աշոտ Բլեյանի, Վանո Սիրադեղյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի անառակ որդին է:
«Նրանք գոնե տաղանդ ունեն, իսկ Նիկոլ Փաշինյանը շիզոֆրենիկ ու մուտիլովշիկ է, ինքն անհաջող զավակ է, վիժվածք և ինքն այսօր դեռ շարունակում է մնալ իշխանության»,- հայտարարաեց նա և հավելեց. «Գիտեք ինչ զզվելի բան է դավաճանը, անասունը, բայց ավելի զզվելի է, երբ որ հազարավոր անասուններ հավատում են այդ դավաճանին: Պետք է հասկանանք, որ այն մարդիկ որոնք այսօր Նիկոլ են պաշտպանում, նրանց մեջ հայի արյուն չէ, կամ հիվանդ են»:
Հարությունյանի խոսքով՝ այսօր փողոցում մեր ժողովրդի Ավարայրն ու Սարդարապատն է, վաղը մենք այլ հնարավորություն չենք ունենա մեր գլուխը բարձր պահելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Խղճում եմ ոստիկաններին, որովհետև անբարոյականի հրամաններն են կատարում. Բագրատ Եսայան
- Ոստիկանները մարմնական վնասվածք պատճառեցին Իշխան Սաղաթելյանին
- Նիկոլին օր ու արև չենք տալու, չենք թողնելու աշխատի. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան