Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման. Արա Այվազյան
«Ռազմագերիների հարցը 24 ժամ մեր առաջնահերթության ներքո է։ Միջգերատեսչական հանձնաժողովն աշխատում է բոլոր ուղղություններով։ Եթե նկատել եք, միջազգային ճնշումը հետզհետե աճում է։ Գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար, և մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Ժամկետների հետ կապված՝ նախարարն ասաց, որ պետք է համբերությամբ լցվել և լավատես լինել, քանի որ ամեն ինչ արվում է ոչ միայն իշխանությունների, միջգերատեսչական հանձնաժողովի, այլ նաև միջազգային գործընկերները շատ մեծ ջանքեր են գործադրում։
Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում որոնողական աշխատանքների դադարեցմումը Արա Այվազյանը բացատրում է կլիմայական վատ պայմաններով։
«Վստահ եմ, որ մոտ օրերս եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսվեն աշխատանքները»,-ասաց նախարարը։
Իր պաշտոնանկության մասին լուրերի հետ կապված Արա Այվազյանը նշեց, որ շարունակում է աշխատել ակտիվ ռեժիմով։
Հարցին, թե 2018-ին ինչ հնարավորություններ են եղել Արցախի խնդիրը լուծելու, Այվազյանն ասաց, որ տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ թվացել է, նաև համանախագահներին, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն։
«Մեղքը ոչ համանախագահներինն է, ոչ էլՀայաստանինը։ Շատ անգամ, կարող ենք վկայակոչել Կազանի գործընթացը, վերջին վայրկյանին Ադրբեջանն առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման»,-ասաց ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան