Արման Վարդանյան. Փաշինյանը գտնվում է ցայտնոտի մեջ
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է.
«Հայաստանում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ամեն քայլափոխի շարունակվում են ոտնահարվել։ Դրա վառ օրինակն է իմ ընկեր Իշխան Սաղաթելյանի և մյուս քաղաքական և հասարակական գործիչների հետ տեղի ունեցածը։ Նման մոտեցումն ընդդիմադիրների հանդեպ խոսում է այս իշխանությունների անբարոյականության և վախի աստիճանի մասին։
Տարիներ շարունակ, որոշ գաղափարական տարաձայնություններ ունենալով հանդերձ, մշտապես եղել եմ այն քաղաքական գործիչների կողքին, ովքեր քննադատել են իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը։
Այսօր էլ աջակցում եմ նրանց և ներկայիս իշխանության այս վարքագիծն անթույլատրելի եմ համարում։ Բոլոր ժամանակներում դատապարտելի են նման գործողությունները և կրկնակի աններելի են հատկապես այն իշխանությունների օրոք, որոնք պետության կառավարման ղեկին են հայտնվել` փողոցային պայքարի ճանապարհով, և մշտապես հենց իրենք են ընդդիմացել ոստիկանական ուժի կիրառմանը։
Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ։
Սխալ է այն գիտակցումը, որ նա կարող է շարունակել պաշտոնավարել։
Նրա հեռացումն անխուսափելի է»։
Հայաստանում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ամեն քայլափոխի շարունակվում են ոտնահարվել։ Դրա վառ օրինակն է իմ...
Опубликовано Arman Vardanyan / Արման Վարդանյան Вторник, 23 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան