Արցախում ռուս խաղաղապահներին շնորհավորել են Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները դիտակետերում ծառայող զինծառայողներին շնորհավորել են Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:
Խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից զինծառայողներին են հանձնվել պատվոգրեր, ՌԴ ՊՆ գերատեսչական պարգևներ, իսկ լավագույն զինծառայողները ծառայության արդյունքների հիման վրա ստացել են արժեքավոր նվերներ:
Տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորներին կներկայացվեն Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային խմբերի և ՌԴ ռազմավարական-հրթիռային ուժերի երգի-պարի համույթի տոնական ծրագրերը: Վերջիններս մեկ շաբաթ հանդես կգան համերգային մեծ ծրագրերով՝ շրջելով դիտորդական բոլոր կետերում, կենտրոնակայանում: Արցախցիների համար էլ միջոցառում կկազմակերպվի Մշակույթի տանը:
Ներկայում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նրանք ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր բեռների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանք կատարող խմբերի անվտանգությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ․ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
- 52 310 հայրենազրկված արցախցի վերադարձել է հայրենիք. ՌԴ ՊՆ
- Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԱԹՍ-ներով վերահսկում է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանումը․ ՌԴ ՊՆ
- ՌԴ խաղաղապահներն Արցախում հայտնաբերել և չեզոքացրել են 24 հազար պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 51 հազար 408 հայրենազրկված արցախցի տեղափոխվել է Ստեփանակերտ
- Ստեփանակերտ է վերադարձել ևս 137 արցախցի.ՌԴ ՊՆ
- Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապերի անվտանգությունը և բնակիչների վերադարձը Արցախ․ ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան