Կառավարությունը ձգտում է ամեն ինչ իր հսկողության տակ վերցնել. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
«Կառավարությունը ձգտում է ամեն ինչ իր հսկողության տակ վերցնել»,- ասուլիսում ասաց ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին և մասնավորապես ի՞նչ խնդիրներ կառաջանան, եթե Աստղադիտարանը դուրս գա Գիտությունների ազգային ակադեմիայի կազմից։
Նա ընդգծեց, որ ԳԱԱ կազմի դուրս հանելով՝ ուզում են անմիջական հսկողության տակ վերցնել։
Ա. Միքայելյանի խոսքով, այդ նախագծում գիտության մասին շատ քիչ բան կա, ընդհանուր 10 տոկոսն է գիտության մասին։
«Նսեմացված դերում է գիտությունը։ Եթե հարցեր առաջանան, հասկանալի չի լինի, թե ինչի հիման վրա պետք է դրանք լուծվեն»,- ասաց Աստղադիտարանի տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն ստացավ
- «Հրապարակ». Բարձրագույն կրթության մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունների նախագիծը հնարավոր է չընդգրկվի քառօրյայի օրակարգում
- «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը մտավ ԱԺ լիագումար նիստի օրակարգ
- Կառավարությունը բարձրագույն կրթության մասին վիճահարույց նախագիծ է պատրաստում. «Ժամանակ»