ԵՄ-ն մեկ շաբաթվա ընթացքում անձնական պատժամիջոցներ կկիրառի Նավալնիի ձերբակալման մեջ ներգրավվածների նկատմամբ
Բրյուսելը առաջին անգամ որոշել է կիրառել այսպես կոչված եվրոպական «Մագնիտսկու օրենքը»: ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հայտարարել է, որ արտգործնախարարները միաձայն համաձայնել են սահմանափակումներ կիրառել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի «ձերբակալման, բանտարկության և հետապնդման» համար պատասխանատու Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին գրում է Euronews-ը։
«Ռուսաստանը գնում է դեպի ավտորիտար պետություն և հեռանում Եվրոպայից։ Նախարարները միաձայն մեկնաբանեցին Ռուսաստանի վերջին գործողություններն ու արձագանքները`որպես հստակ ազդանշան այն բանի, որ նա շահագրգռված չէ Եվրամիության հետ համագործակցությամբ, ընդհակառակը, հետաքրքրված է Եվրամիության հետ առճակատմամբ», - ասել է Ժոզեպ Բորելը:
Նավալնին և նրա համախոհները կոչ են արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած օլիգարխների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր իրենց ունեցվածքի մեծ մասը պահում են Եվրոպայում: Բայց Բորելը ասել է, որ դրա համար իրավական խոչընդոտներ կան:
Մոսկվան հայտարարել է, որ անընդունելի ու անտեղի է համարում Նավալնիին ազատ արձակելու Արևմուտքի մշտական պահանջները: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել է հակառուսական տեղեկատվական ֆոնի աննախադեպ լարման համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում