«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի․ Բաալենը պատասխանել է Մարուքյանի նամակին
Մարուքյանը ստացել է ԵԽ «Renew Europe» քաղաքական խմբի նախագահին ուղղված իր նամակի պատասխանը՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։
«Քիչ առաջ ստացա «Եվրոպայի Ազատականների և Ժողովրդավարների Դաշինքի («ALDE» - Եվրոպական խորհրդարանի, «Renew Europe» - խումբ)» կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի պատասխանն իմ նամակին՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։
Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն։
Նա նաև գտնում, է որ տարածաշրջանում խաղաղության երկխոսությունը պետք է վերսկսվի ու աջակցություն հայտնում խաղաղություն բերող միջազգային առաքելությունների իրականացմանը՝ կոչ անելով տարածաշրջանի հարևան ուժերին ձեռնպահ մնալ այնպիսի ներգրավումից, որը կարող է բերել բռնության հետագա էսկալացիայի»,- հայտնել է Մարուքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին