Նիկոլին օր ու արև չենք տալու, չենք թողնելու աշխատի. Իշխան Սաղաթելյան
«Ումից վախենանք, սրանցի՞ց»,- այսօր կառավարական երրորդ մասնաշենքի մոտ անցկացվող անհնազանդության ակցիայի ընթացքում ասաց «ՀՓՇ» համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իմքայլական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե ընդդիմադիրները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու։
Նրա խոսքով, երկրի ղեկավարը երկրի կենտրոնում Կառավարության մի մասնաշենքից մյուս մասնաշենք տեղափոխվելու համար զորք է դուրս բերում փողոց։
«Ինքն է վախեցած, մենք ինչի՞ համար պետք է վախենանք։ Մենք պայքարում ենք մեր երկրի փրկության համար, և որևէ բան մեզ չի կանգնեցնի։ Իր հետ քննարկելու մի բան ունենք մենք՝ իր հեռացման ճանապարհային քարտեզը։ Ուրիշ ի՞նչ քննարկենք։ Այն իշխանության հետ, որն իր ժողովրդին տարավ կոտորածի, կորցրեց հայրենիքի էական մասը, մենք իր հետ ի՞նչ քննարկենք։ Մի բան ունենք քննարկելու՝ իր հեռացումը։ Հակառակ դեպքում իրեն օր ու արև չենք տալու, չենք թողնելու աշխատի։ Տեսեք՝ իր առօրյան սա է, բերման են ենթարկում մարդկանց։ Երբ ինքը որոշի դուրս գալ իր ամառանոցից կամ Կառավարության շենքից, պետք է առնվազն 1000-1500 հոգանոց զորք իջեցնի փողոց, մարդկանց ձերբակալի, որ կարողանա տեղից շարժվել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի «հանցագործությունները» բաժանվում են 4 մասի՝ մինչև պատերազմ, պատերազմի ընթացքում, պատերազմից հետո, և հիմա։
«Դա է պատճառը, որ մենք օր առաջ ամեն ինչ պետք է անենք՝ այս չարիքի կառավարությանը հեռացնելու համար։ Ու մենք հասնալու ենք դրան, որևէ մեկը թող չկասկածի»,- վստահություն հայտնեց նա։
ՀՅԴ-ական գործիչը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է երկրում մեկ մարդու իշխանություն հաստատել, ոստիկանապետություն ստեղծել, որ մնա իշխանության։
«Մենք մեր անհնազանդության ակցիաները շարունակելու ենք, թող փորձեն խոչընդոտել, դրանից ոչինչ չի փոխվելու։ Նույն տեմպերով շարունակելու ենք պայքարել։ Ինչ վերաբերում է այն ծերունի ավազակի (Անդրանիկ Քոչարյան, խմբ.) հայտարարությանը, ապա իրենք ամեն ինչի ընդունակ են՝ սեփական ժողովրդի վրա կրակելու, իրենց իշխանությունը պահելու համար ամեն քայլ անելու։ Մեկ անգամ էլ եմ ասում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեր վրա արդեն 10 հազար մարդու այրուն կա։ Հեռացեք անցնցում»,- եզրափակեց խոսքը Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դիպուկահարներ՝ Կառավարության շենքի տանիքին
- Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներին
- Քաղաքացիները Փաշինյանին դիմավորեցին «դավաճան հայվան», «թուրքի ծնունդ» վանկարկումներով
- «Իշխանականներ, այդ դո՞ւք եք խոսում հանրային վստահությունից, ձեր միակ հենարանը ոստիկանությունն է»
- Քաղաքացիները խոչընդոտում են Փաշինյանի մուտքը՝ կառավարական 3-րդ շենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան