Իրավաբաններ. «Ազատություն ռադիոկայանի լրագրողի և օպերատորի հետ տեղի ունեցածն անընդունելի է»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Այսօրվա երթի ընթացքում Ազատություն ռադիոկայանի լրագրողի և օպերատորի հետ տեղի ունեցածն անընդունելի է և պետք է արժանանա համապատասխան գնահատականի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքականություն է(ր) որդեգրել այդ ԶԼՄ-ն:
Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Նոր թափ առած շարժումը մի կարևոր նպատակ ևս պետք է ունենա՝ վերստին վերադարձնել օրենքի նկատմամբ քաղաքացիների հարգանքի և օրինականության պահպանման նկատմամբ նրանց պարտավորությունների զգացումը»։
Անդրադառնալով նույն խնդրին՝ «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն ԲԱբայանը գրել է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր երթի ընթացքում միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ:
Հարգելի քաղաքացիներ, ցանկացած բռնություն կամ ատելություն և հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ համարում եմ անթույլատրելի և ծայրաստիճան դատապարտելի արարք:
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին որևէ դեպքում և որևէ պայմաններում լրատվության միջոցների ներկայացուցիչներին չթիրախավորել:
Երթի մասնակիցների փոխարեն ներողություն եմ խնդրում կատարվածի համար և այսուհետ լինելու եմ ուշադիր, որպեսզի նման երևույթները չկրկնվեն»։
Նշենք, որ «Ազատություն»-ը գրել է.
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվեց «Ազատության» աշխատանքը:
Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվեցին «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ՝ այդ թվում կանայք: Վնասվել է նաև տեսախցիկը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան