Կլիմայական փոփոխության դեմ չպայքարելու դեպքում Երկիրը կգնա դեպի կործանում
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարում է, որ Թեքսաս նահանգում ձմեռային ուժեղ փոթորիկները, որոնց արդյունքում այստեղ ավելի քան 47 մարդ է մահացել, համաշխարհային կլիմայական փոփոխության հետևանք են: Եվ նախագահ Ջո Բայդենն այլևս չի ուզում ժամանակ կորցնել կլիմիայական փոփոխությունների դեմ պայքարին նորից միանալու համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Սա համաշխարհային, գոյության համար մղվող պայքար է: Ու եթե մենք պարտվենք այս պայքարում, բոլորս կտառապենք դրա հետևանքներից»,- ասել է Բայդենը:
Կլիմայի հարցերով փարիզյան պայմանագրին ԱՄՆ-ի վերադարձը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը համարում է երկրագնդի ջերմացման դեմ պայքարում կարևոր հանգամանք:
«Այս պայմանագրում գլխավոր դերակատար պետության չորս տարի ձգված բացակայությունը մի մեծ ճեղքվածք էր առաջ բերել պայմանագրում: Ողջունում ենք ԱՄՆ-ի վերադարձը»,- հայտարարել է նա:
Այս պայքարում ԱՄՆ-ի մասնակցությունն ավելի է ընդգծվում կլիմայական հարցերով նախագահի դեսպանորդի պաշտոնում երկրի նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի նշանակման փաստով:
Վերջինս խոստացել է, որ ԱՄՆ-ը կրկնապատկելու է ջանքերը երկրագնդի ջերմացման արագությունը կրճատելու պայքարում:
Նա հիշեցնում է այն համատարած ուրախությունն ու հուզմունքը, երբ 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների կողմից կնքվեց Փարիզի միջազգային պայմանագիրրը: Պայմանագիր, որի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումների ծավալները`թույլ չտալու համար, որ երկրագնդի ջերմության աճն անցնի երկու աստիճանը:
Իսկ եթե աշխարհի երկրներն անտեսեն այս վտանգը ու երկրագնդի ջերմաստիճանը բարձրանա հինգ աստիճանով, կյանքը մեր մոլորակում կվերանա: Օդի մթնոլորտն էլ կոչնչանա այնպես, ինչպես ոչնչացել է Վեներա մոլորակի վրա 4 միլիարդ տարի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան