Հակոբ Ճաղարյան. Հայկական օդանավի առևանգո՞ւմ
Նիկոլ Փաշինյանի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.
«Հայկական օդանավի առևանգու՞մ,
Հերթական խաբեությու՞ն,
Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում.
Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:
Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
Մանրամասները հաջորդիվ։
Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»։
Panorama.am-ը փորձեց ահազանգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը չպատասխանեց մի քանի երկարատև զանգերին։
Հայկական օդանավի առևանգու՞մ, Հերթական խաբեությու՞ն, Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ...
Опубликовано Hakob Tshagharyan Понедельник, 22 февраля 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան