Վիկտոր Համբարձումյանի չստացած երեք Նոբելյան մրցանակները
ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը համոզված է, որ հանրահայտ սատղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը երեք անգամ կարող էր արժանանալ Նոբելյանի մրցանակի:
Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ, ծանոթ լինելով Նոբելյան հանձնաժողովի այսօրվա սկզբունքներին, միանշանակ կարող է ասել՝ հայ գիտնականը երեք հայտնագործության համար կարող էր Նոբելյան մրցանակի արժանանալ:
Ա. Միքայելյանն ասաց, որ 1932 թվականին Վ. Համբարձումյանը ռուս գիտնական Իվանենկոյի հետ տեսական մոտեցումներով հայտնաբերեցին նեյտրոնը: Երկու տարի անց անգլիացի գիտնականը հայտնաբերեց փորձարարական ճանապարհով ու ստացավ Նոբելյան մրցանակ:
Երկրորդ կարևոր հայտնագործությունը, ըստ Ա. Միքայելյանի, այն է, որ Վ. Համբարձումյանը ներկայիս պատկերացումներով ճիշտ որոշել է տիեզերքի տարիքը. «Մինչ այդ սխալ գիտեին տարիքը, 1000 անգամ ավելի ծեր էին պատկերացնում: Համբարձումյանը ճիշտ տեղը դրեց և այդ թիվը մինչև հիմա, փոքրիկ ճշգրտումներով, ընդունված թիվ է համարվում»:
Նոբելյան մրցանակի արժանի մյուս աշխատանքը վերաբերում է աստղագիտական տոմոգրաֆիային, որի համար ուրիշներն են մրցանակ ստացել:
«Համբարձումյանը մաթեմատիկական մեթոդներ դուրս բերեց, որ աստղակույտերի համար կարողացավ որոշել եռաչափ պատկերներ: Կենսաբժշկության մեջ 1978 թվականին Նոբելյան մրցանակ ստացան երկու ամերիացիներ: Նրանցից մեկն ասել էր, որ այս աշխատանքը դեռևս 30-ականներին Համբարձումյանն իրականացրել էր: Այն ժամանակ չէին հասկացել դրա կարևորությունը ու չէին տվել Նոբելյան մրցանակ:
Այն ժամանակ Համբարձումյանն արել էր մի բան, որ կարելի էր վերցնել ու կիրառել բժշկության մեջ և նույն արդյունքը ստացվեր դեռ 40 տարի առաջ»,- ասաց Արեգ Միքայելյանը:
Նա նշեց, որ թեև ներկա հայ գիտնականներով հիանում է, սակայն չի կարող նշել որևէ աշխատանք, որն արժանի էր Նոբելյանի մրցանակի: Ա. Միքայելյանը նաև ասաց, որ այժմ Նոբելյան մրցանակի կոմիտեն ավելի շատ թիմային աշխատանքների համար է մրցանակներ շնորհում:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Համբարձումյանի 112-ամյակը և Աստղագիտության օրը Հայաստանում
- Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և Հայաստանում աստղագիտության օրն է
- «Բախտ եմ ունեցել հանդիպել Վիկտոր Համբարձումյանի հետ». իտալացի գիտնական
- «Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար». Վիկտոր Համբարձումյանի մասին (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան